211652_close_icon
views-count1535 դիտում article-date 13:02 17-11-2014

Տեղի է ունեցել Ասմունքի մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Կոտայքի մարզային փուլը. տեսանյութ

Կոտայքի մարզպետարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Կոտայքի մարզային փուլը: Մինչ մարզային փուլի մեկնարկը ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդունել է փառատոնի կազմկոմիտեի և ժյուրիի անդամներին, նրանց հետ համատեղ քննարկել մարզում ասմունքի փառատոնի կազմակերպչական մանրամասները, մտավորականների հետ զրուցել մարզի մշակույթի բնագավառի զարգացման հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Այնուհետև ասմունքի փառատոնի տարածաշրջանային փուլերում հաղթող ճանաչված թվով 40 դպրոցականներ, 11-14 և 15-17 տարեկանների տարիքային խմբերում, մասնակցել են մարզային մրցույթին` ներկայացնելով Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից շատերը: Ասմունքի փառատոնի մարզային փուլի լսումներից հետո տեղի է ունեցել մրացանակաբաշխության հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու ժյուրիի անդամները խրախուսական նվերներ և պատվոգրեր են հանձնել ինչպես մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, այնպես էլ մարզային փուլին մասնակցող բոլոր դպրոցականներին: Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ - փառատոնի մարզային փուլի մասնակիցներին և հյուրերին ողջունել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը` իր խոսքում ընդգծելով փառատոնի իրականացման կարևորություններն ու մարզի դպրոցականների առօրյայում վերջինիս ունեցած արդյունավետ և ուսանելի նշանակությունը: Փառատոնի արդյունքներն ամփոփել ու կազմկոմիտեի անունից մասնակիցներին ողջունել է նաև պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը: Հավելենք, որ մարզային փուլում հաղթող ճանաչված 7 աշակերտներ առաջիկայում մասնակցելու են ասմունքի փառատոնի հանրապետական փուլին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր