211652_close_icon
views-count10389 դիտում article-date 22:33 20-11-2015

Տեղի է ունեցել վարչապետի հովանու ներքո անցկացվող ասմունքի 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ նվիրված էր Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին: Ասմունքի 8-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի 220 հազար աշակերտներ: ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բարձր է գնահատել Հովիկ Աբրահամյանի ներդրումը մրցույթ-փառատոնի կազմակերպման գործում և ընդգծել, որ այն մեծապես նպաստում է մատաղ սերնդի շրջանում հայ մշակույթի և գրականության տարածմանն ու ամրապնդմանը: Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնը կրում է համազգային բնույթ, քանի որ նրա մասնակիցների թիվը 3 հազարից աճել է՝ հասնելով 220 հազարի: «Այս միջոցառումը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, ամրապնդելով նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Մեր ապագա սերունդն այս մրցույթ-փառատոնի, հայ գրականության միջոցով ստանում է հայեցի դաստիարակություն, ուսանում հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները»,- նշել է պարոն Մուրադյանը: [color=#EF2929]Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Հպարտ եմ, որ տարիներ առաջ մենք մեր գործընկերների հետ նախաձեռնեցինք այս գեղեցիկ փառատոնը, որի շնորհիվ այսօր անձանագրում ենք մեծ հաջողություններ: Ես հպարտանում եմ մեր մատաղ սերնդով, նրանք են մեր երկրի ապագան: Վստահ եմ, որ նրանց գիտելիքների ու աշխատանքի շնորհիվ ունենալու ենք հզոր Հայաստան և հզոր Արցախ»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեր ապագան գիտելիքն է, ուստի կառավարությունն անելու է ամեն ինչ, որ պատանիներն ու երիտասարդները ստանան լավ կրթություն ու կարողանան նպաստել Հայաստանի ու Արցախի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել մրցույթ-փառատոնի ժյուրիին՝ ազնիվ ու թափանցիկ աշխատանքի համար, նաև աշակերտների ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այս միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար: [/color] «Գրան պրի» մրցանակին, 11-14 և 15-17 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակներին արժանացած դպրոցականները և փառատոնի ամենակրտսեր մասնակիցը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, խրախուսական մրցանակներով և նվերներով: Վարչապետ Աբրահամյանն ասմունքի հանրապետական մանկապատենական մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և մանկավարժական գործունեության 45-ամյա հոբելյանի կապակցությամբ ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր մանկավարժ Աիդա Ղազարյանին պարգևարտրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև 75-ամյա հոբելյանի կապակցությամբ ժյուրիի անդամ, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր