211652_close_icon
views-count44039 դիտում article-date 22:14 25-11-2016

Երևանում Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ անցկացվեց ասմունքի հանրապետական 9-րդ փառատոնի գալահամերգը. նա մրցանակներ հանձնեց մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հովիկ Աբրահամյանը այցելել էր Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Աբրահամյանի հովանավորությամբ անցկացվող ասմունքի հանրապետական 9-րդ փառատոնի գալահամերգին ներկա էին այս տարվա փառատոնի 250 մասնակիցներից ընտրված լավագույն 70-ը: Փառատոնի շրջանակներում իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի, Արցախի և Ջավախքի 1644 դպրոցներից շուրջ 250 հազար աշակերտ: Յուրաքանչյուր մարզից ընտրվել է 3 հոգի՝ 2 տարիքային խմբերով՝ 14 և 17 տարեկան: Ելույթներով հանդես եկան Սիլվա Յուզբաշյանը, Ռուբեն Մաթևոսյանը, ճանաչված մտավորականներ, փառատոնին մասնակցող դպրոցականներ: Հնչեցին նաև սիրված ու ճանաչված գրողներ Վահագն Դավթյանի և Գևորգ Էմինի ստեղծագործությունները, որոնց հիման վրա երգեր են գրվել: Գալահամերգից հետո Հ. Աբրահամյանը դրամական մրցանակներ, պարգևներ, թանկարժեք նվերներ հանձնեց բոլոր մասնակիցներին: Հ. Աբրահամյանը խոստացավ, որ այս միջոցառումը, անկախ ամեն ինչից, կլինի շարունակական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր