69334 դիտում
10:35 16-11-2017
Արտակարգ դեպք Դիլիջանում. հայրն իր որդիների հետ հարձակվել ու ծեծի են ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբաության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլևի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մելքոնյանը, 25-ամյա Գևորգ Մելքոնյանը, 27-ամյա Դավիթ Մելքոնյանը, 28-ամյա Մինաս Մելքոնյանը անհիմն վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի բնակիչներ Սերյոժա Անանյանի, 63-ամյա Մկրտիչ Հովսեփյանի հետ:
Վիճաբանության ժամանակ Մ. Մելքոնյանը հարձակվել է Ս. Անանյանի վրա, գցել գետնին, իսկ Հ. Գ. Դ. Մ. Մելքոնյանները ձեռքերով և ոտքերով հարվածել են Մ. Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ս. Անանյանը աշխատում է «Դիլիջան ազգային պարկի» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մ. Հովսեփյանը նույն ազգային պարկի, նույն տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մելքոնյաններն էլ ազգականներ են:
Ոստիկանությունում ճշտում են նաև այն տեղեկությունը, թե արդյոք ծեծկռտուքի ժամանկ հնչել են կրակոցներ, թե ոչ:
Դեպքի վայրում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
19:01 18-12-2014
«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է խախտման 7 դեպք
Այս բաժնից
2074 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)