211652_close_icon
views-count5342 դիտում article-date 15:45 05-12-2019

Պահանջում ենք անհապաղ պաշտոնից ազատել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենին. նորածին ձագեր ունեցող սեփական շանը կրակող մարդը չի կարող ունենալ բարոյական որակներ՝ ազգային պարկ պահպանելու համար. Բաց նամակ

Հարգելի պատկան մարմիններ: Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը օրեր առաջ սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը, որը տարածքում ունեցել է նորածին ձագեր: Դեպքը կատարվել է ականատեսների ներկայությամբ, մի խումբ տղամարդկանց կողմից (ենթադրաբար նախապես պլանավորված): Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է Քրեական օրենսգրքի Հոդված 258.2-ով: Նշենք, որ Աղաջանյանը հարցաքննվել է, սակայն գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Սուրեն Աղաջանյանի սեփական բիզնեսը՝ Գետափ հյուրանոցային և ռեստորանային համալիրը, մեծամասամբ փայտաշեն է, ինչը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով նրա պաշտոնը: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որ գործն ընթանա անաչառ, ոչ թե «դե մի շուն խփելու համար հո չի գնալու նստի» մոտեցմամբ: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ նրա անհապաղ ազատումը «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնից, քանի որ նորածին ձագեր ունեցող սեփական շանը կրակող մարդը, որը ունի մեծամասամբ փայտաշեն հյուրանոցային սեփական համալիր, չի կարող ունենալ բավարար բարոյական և բնասիրական որակներ՝ ազգային պարկ պահպանելու համար: Նման մարդու կողմից նման պաշտոն զբաղեցնելն այսուհետ մեծ խայտառակություն է մեր ամբողջ երկրի և բնապահպանության համար: [b] Դինգո Թիմ[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/02/1141901/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացված ահազանգի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում գործող «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Նշված տարածք էր ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Դիլիջանի բնակիչ, 64-ամյա Սուրեն Աղաջանյանը հայտնել էր, որ ժամը 13:15-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «Տոզ 16» տիպի ակոսափող որսորդական հրացանով կրակել և սպանել է իր շանը: Ս. Աղաջանյանը հայտնել էր նաև որ այդ քայլին է դիմել, քանի որ վերջին մի քանի օրերին շունը մի քանի անգամ հարձակվել է աշխատակիցների և հաճախորդների վրա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր