211652_close_icon
views-count8430 դիտում article-date 22:31 15-11-2017

Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլը

Այսօր Պալմա դե Մալյորկայում տեղի կունենա ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի վերջին՝ 4-րդ փուլն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: Մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան, 2801), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2796), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2780), Դին Լիժենը (Չինաստան, 2774), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2763), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2762), Լի Չաոն (Չինաստան, 2741), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2741), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2738), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, 2721), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2719), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2707), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա, 2705), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան, 2702), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա, 2692), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան, 2683), Ալեքսանդր Ռևզանցևը (Ռուսաստան, 2671) և Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա, 2629): Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21–ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկըԵրևանի ժամանակով 17:00-ին: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածշախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը(211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

Նմանատիպ նյութեր