Համաշխարհային օլիգարխիան ցանկանում է կործանել Թուրքիան. Աշոտ Մանուչարյան
Մոտ մեկ տարի է գործում է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ իրավիճակային դաշինքը: «Այդ երեք երկրներին ոչ մի բան չի միավորում, բացի բուն իրավիճակից ստեղծված հանգամանքից: Երեքին էլ սպառնում է կործանում»,- այսօր ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Թուրքիան այսօր հակված է տրանսֆորմացիայի, և համաշխարհային օլիգարխիան ցանկանում է վերացնել Թուրքիան, սակայն պետք է հաշվի առնել, որ մենք այնտեղ հայեր ունենք: «Հայերի հանդեպ էրդողանը ոչինչ չի անելու, փորձելու է լեզու գտնել, քանի որ հայերը կարևոր էլեմենտ են»,- ասաց նա: