Ռուսաստանն ամեն ինչով կախված է Արևմուտքից. Աշոտ Մանուչարյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր հյուրն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը
[b]– Պարոն Մանուչարյան, այսօր մասնավորապես «Ելք» խմբակցության անդամն առաջարկում է, որպեսզի Հայաստանը դադարի անդամակցել ԵՏՄ–ին: Եթե դա տեղի ունենա, ապա այն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի դիրքերի վրա:[/b]
– Նախ պետք է նայենք, թե ո՞վ է հարցը հնչեցնում, ինչո՞ւ է հնչեցնում և ինչո՞ւ է հնչեցնում հեց այդ պահին: Նաև` որտեղի՞ց ծնվեց այդ առաջարկը:
Հաճախ խոսում ենք եվրոպական համակարգերի մասին ու ասում, թե եկեք նրանցում ինտեգրվենք: Իսկ ես ասում եմ, որ այդ համակարգերում մենք, ցավոք, արդեն ինտեգրված ենք: Երկրի զարգացմանը վերաբերող մեր բոլոր որոշումները կամ 25 տարիների մեր տնտեսական օրենսդրությունը համարյա ամբողջությամբ գրել ենք մեր եվրոպական գործընկերների խորհուրդներով:
[b]– Իսկ կախվածությո՞ւնը: Մեր երկիրն այսօր ամեն ինչով ուղղակի կախման մեջ է Ռուսաստանի Դաշնությունից: Մի բան, որն ուղիղ հարվածում է մեր ինքնիշխանությանը:[/b]
– Ես առաջին անգամ եմ լսում, որ ամեն ինչով կախված ենք Ռուսաստանից: Որովհետև մինչ այս լսել էի, որ Ռուսաստանն ամեն ինչով համարյա կախված է Արևմուտքից:
Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի կենտրոններն այս պահին գտնվում են Արևմուտքում: Վաղը կարող են գտնվել Հայաստանում, Չինաստանում կամ որտեղ ասես: Բայց այս պահին Արևմուտքում են: Խնդիրը հետևյալն է` ֆինանսական այս օլիգարխիան հավասարապես ավերել է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]