211652_close_icon
views-count3252 դիտում article-date 19:28 14-11-2017

Ժողովրդավարության պառակտմանն ուղղված մանիպուլյացիան. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Սոցիալական ցանցերով մանիպուլյացիան ժողովրդավարության պառակտման համար» [url=https://freedomhouse.org/article/new-report-freedom-net-2017-manipulating-social-media-undermine-democracy]զեկույցը[/url]: Զեկույցում նշված է, որ Հայաստանը դուրս է մնացել ազատ համացանցով երկրների շարքից, հայտնվելով մասամբ ազատների թվում: Հայաստանի հարևաններից Ադրբեջանը նույնպես մասամբ ազատ երկրների շարքում է, իսկ Վրաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր: Թուրքիան, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը անազատ երկրների շարքում են: Հայաստանի մասին ընդարձակ [url=https://freedomhouse.org/report/freedom-net/2017/Armenia]հոդվածում[/url] նշված է, որ հետընթացը գրանցվել է 2016 թվականի հուլիսի իրադարձությունների օրերին Facebook-ի արգելափակման, լրագրողներին թիրախավորելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ժամանակն Twitter-ում անկախ ԶԼՄ-ների հաշիվներն արգելափակելու և համաձայնեցված կերպով սոցիալական ցանցում ապատեղեկատվություն տարածելու հաշվին: Զեկույցում հայկական մամուլը շարունակվում է գնահատվել «ոչ ազատ»: Միևնույն ժամանակ չեն գրանցվել քաղաքական-հասարակական բովանդակության հեռացման և բլոգերի արգելափակման դեպքեր: Ինտերնետ հասանելիություն ունի բնակչության 62%-ը: Հարավային Կովկասում համացանցի ազատության ցուցանիշով վերջին տեղում Ադրբեջանն է՝ 66 միավոր: 24 միավորով առաջին տեղում Վրաստանն է, որտեղ համացանցն «ազատ» է գնահատվել:

Նմանատիպ նյութեր