Հոնդուրասի հավաքականը ավստրալիացիներին կասկածել է լրտեսական դրոն օգտագործելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 15-ին Հոնդուրասի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի անցումային պատասխան հանդիպումը կանցկացնի Ավստրալիայի հետ: Խաղը կկայանա Սիդնեյի ANZ Stadium մարզադաշտում: Հոնդուրասում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:
Պատասխան խաղից առաջ հյուսիսամերիկյան թիմը ավստրալիացիներին կասկածել է լրտեսության մեջ: Հոնդուրասցիների մարզման ժամանակ մարզադաշտի վրա նկատել են դրոն:
Հոնդուրասցիների կարծիքով, ավստրալիացիները թռչող սարքի միջոցով փորձել են նկարահանել իրենց մարզումներն ու տակտիկական մտահղացումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Selección de Honduras molestos por el espionaje australiano con un Drone, mientras entrenaban en el Estadio, ANZ Stadium de Sydney. pic.twitter.com/jmBXbYzDdu
— Honduras Soccer (@honsoccer) November 13, 2017



