Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացուն
Նոյեմբերի 14-ին, ժամը 00:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Volkswagen մակնիշի 164 UU 63 պետհամարանիշով ավտոմեքենայից:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: