«Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
«Իգլա» ԶՀՀ ապօրինի շրջանառության գործով դատախազը պահանջել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Նշված գործով դատաքննությունն ավարտվել է։
Դատախազը ամբաստանյալ Ս. Բաբայանի համար պահանջեց 4 տարի ազատազրկում «Իգլա»-ի ձեռքբերման համար, 4 տարի` փողերի լվացման համար և պահանջեց վերջնական 7 տարվա ազատազրկման դատապարտել Ս. Բաբայանին։