211652_close_icon
views-count6470 դիտում article-date 16:47 31-05-2016

Ադրբեջանական «Գաբալա» ակումբի ավագը սպանության գործով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Այսօր Բաքվում ավարտվել է լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործով` «Գաբալա» ֆուտբոլային ակումբի ավագ Ջավիդ Հուսեյնովի դատավարությունը: Հուսեյնովը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Լրագրողը նախորդ տարի մի խումբ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի էր ենթարկվել, որի արդյունքում օրեր անց հիվանդանոցում մահացել էր: Մինչև այդ դեպքը Ալիևը քննադատության էր ենթարկել ֆուտբոլիստին: Այս դատավարության արդյունքում Հուսեյնովի հորաքրոջ որդին` Էլշան Իսմայիլովը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, Արիֆ Ալիևը` 12,5, Ջամալ Մամեդովը` 11, Սամիր Մուստաֆաևն ու Քյանան Մադաթովը` 9-ական տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր