Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսի համատեղ աշխատանքի պրեմիերա. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Դեռևս նախորդ ամիս էր Հայաստան ժամանել Ուտուրվիդես Վիլչեսը. նրանք հասցրեցին և՛ հանդիսատեսին ներկայանալ, և՛ տեսահոլովակ նկարահանել: Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահարի համատեղաշխատանքն անվանվել է «Քարերի սիմֆոնիա»:
Տեսահոլովակն առանձնահատուկ է նրանով, որ լավագույնս է ներկայացնում Հայաստանի պատմական մեծ արժեք ներկայացնող Գառնու հեթանոսական տաճարը և տաճարին հարակից «Քարերի սիմֆոնիա»-ն:
Այս տեսահոլովակը Գառնիի գեղեցկությունը և բացառիկությունը ընդգծելու ևս մեկ տարբերակ է և Հայաստան կարող է բերել Ուտուրվիդես Վիլչեսի մեծ թվով երկրպագուների: