1125 դիտում
18:56 11-06-2019
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ):
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ:
Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:
Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին, և վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:
Նմանատիպ նյութեր
4120 դիտում
19:07 15-03-2019
Հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը հանդես կգա Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2901 դիտում
16:59 01-08-2019
Հայաստանի պետական ջազ նվագախումբը մարզերում հանդես կգա համերգներով
Այս բաժնից
1213 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1000 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն