211652_close_icon
views-count13189 դիտում article-date 23:40 31-05-2017

Նոր տեսահոլովակ, նոր խոսք և կրթական նպատակ. երգիչ Տիգրան Կոստանյանը նոր տեսահոլովակ է նկարահանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am

Երիտասարդ երգիչ Տիգրան Կոստանյանը շուտով կներկայացնի իր տեսահոլովակը, որի նկարահանումներն արդեն ավարտվել են: Տեսահոլովակի նկարահանումներին հետևել է նաև EXCLUSIVE.am-ը և այժմ կներկայացնենք մանրամասներ։ «Երգի և խոսքերի հեղինակը Տիգրանն է, երաժշտությունը՝ Արամ Հակոբյանինը, ով հայտնի է DJ Young Soul անվամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրանը: Տեսահոլովակի սցենարիստները Ռուզվելտ Իգիթյանը և Տիգրան Կոստանյանն են, իսկ տեսահոլովակի օպերատորը և մոնտաժողը՝ Հայկ Հարությունյանը: Տեսահոլովակում նկարահանվել են Սերգեյ Սարգսյանը՝ DJ EXTAZI-ը, ինչպես նաև Հայաստանի պարկուրի ասոցիացիայի այլ անդամներ: Տիգրանը մեզ նաև տեղեկացրեց, որ տեսահոլովակում նաև նկարահանվել է ազգությամբ ռուս, գեղեցկուհի Դարյա Իվանովան: Նշենք, որ Տիգրանը Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի անդամ է և այս տեսահոլովակի նկարահանումներին աջակցել է Հայաստանի կասկադյորների ասոցիացիան: EXCLUSIVE.am-ին Տ. Կոստանյանը մի փոքր մանրամասներ ներկայացրեց տեսահոլովակի սյուժեի և նպատակի մասին. «Այս տեսահոլովակը ինչ-որ չափ ուսուցողական բնույթ է կրում: Մեր օրերում պարկուրը դիտվում է վատ տեսանկյունից, այսինքն՝ կան մարդիկ, որ այն դիտարկում են որպես խուլիգանություն և գողություն կատարող մարդիկ: Բայց մենք այս տեսահոլովակում կներկայացնենք, որ չկա նման բան: Պարկուրը ապրելակերպ է, որի նպատակը արգելքներ հաղթահարելն է: Այստեղ արգելքը նկատի ունեմ մտովիի և ֆիզիկականի մասին, իսկ պարկուրը՝ դա արվեստ է, ուղղություն և շարժում ու օգնում է հաղթահարել այդ և այլ արգելքներ»։ Նա նաև տեղեկացրեց, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա հունիսի սկզբին: Մի անակնկալ ևս սպասվում է տեսահոլովակում. արվել է շարժում, որը շուտով ընդգրկվելու է Հայաստանի ռեկորդների Դյուցազնագրքում: EXCLUSIVE.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ տեսահոլովակի նկարահանման հրապարակից: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր