211652_close_icon
views-count4842 դիտում article-date 22:20 12-11-2017

Սան-Դիեգոյում փլուզվել է մարզադահլիճի աստիճանը, տուժել է ավելի քան 20 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում ավելի 20 երեխա է տուժել՝ մազադահլիճում աստիճանների փլուզման արդյունքում: Ինչպես հայտնում է Fox5 հեռուստաընկերությունը, աստիճանների հետ քանդվել է նաև փայտյա հենասյունը: 21 երեխա տուժել է միջադեպի արդյունքում, տուժել է ևս 2 մեծահասակ քաղաքացի: Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան: Մարզադահլիճը նախատեսված էր երեխաների ու մեծահասակների համար՝ պարկուր մարզաձևով զբաղվելու համար: Շենքում հատուկ միջոցներ են կառուցված՝ անհրաժեշտ արգելքներով, որոնք մարզիկները հաղթահարում են: Փլուզումը տեղի է ունեցել մարդկային մեծ կուտակումների պատճառով՝ երեխաների մարզման ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր