Սան Պաուլոյում բարձրահարկ շենք է փլուզվել. զոհերի մասին տեղեկություններ չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել:
Ինչպես հաղորդում է Tass-ը։ Չի բացառվում, որ զոհեր լինեն:
Տեղի հակահրդեհային ծառայության տվյալներով պատահարի առթիվ, հնարավոր է, որ զոհեր լինեն, սակայն նրանց թվի մասին դեռ չեն հայտնում: Տեղեկությունների համաձայն, շենքը պատկանել է ոստիկանությանը, բայց արդեն երկար տարիներ այն լքված է եղել և այնտեղ սկսել են բնակվել անձինք, ովքեր կամայականորեն զբաղեցնում են այլոց կեցավայրերը:
Այդ պահին շենքում գտնվող մարդկանց քանակության մասին հայտնի տվյալներ չկան: