211652_close_icon
views-count2586 դիտում article-date 14:28 12-11-2017

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Khodro Samand» մակնիշի ավտոմեքենան

Նոյեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում՝ գերեզմանատան մոտակայքում, «Khodro Samand» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Khodro Samand» մակնիշի 16 LL 424 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր