211652_close_icon
views-count4229 դիտում article-date 17:32 11-11-2017

Հրազդանի կիրճում ու «Հաղթանակ» զբոսայգում ևս ծառատունկ է կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում տարբեր տեսակի ծառեր և թփեր են տնկվել նաև Հրազդանի կիրճում: Մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածում ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները, ում ջանքերով տարածքը նաև մաքրվել և բերվել է պատշաճ տեսքի: Սանմաքրման աշխատանքներ են կատարվել նաև «Հաղթանակ» զբոսայգում: Այստեղ թափոններից տարածքը մաքրել ու բարեկարգել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները: Ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին նախապես բաժանվել են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր