211652_close_icon
views-count3127 դիտում article-date 16:50 11-11-2017

Պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 10-ին այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց: Այցի ընթացքում ստուգվել են երեխաների և տուն-ինտերնատի խնամյալների իրավունքների ապահովման վիճակը, ուսումնասիրվել են փաստաթղթերը: Մինչ այդ, եռօրյա այցի ընթացքում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները մոնիթորինգային այցեր են կատարել Գյումրու երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 7 հաստատություններ: Այցի արդյունքների ամփոփումից հետո կձևավորվեն առաջարկություններ և կներկայացվեն իրավասու մարմիններին: Դրանից բացի, նշված հաստատություններում արձանագրված խնդիրները հաշվի կառնվեն և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում համապատասխան ծրագրեր իրականացնելիս: Աշխատանքային այցի շրջանակում Արման Թաթոյանը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է նաև «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում, ծանոթացել սոցիալապես անապահով և տնակներում բնակվող երեխաների արտադպրոցական ուսուցման ձևերին։ Պաշտպանին ներկայացվել է կենտրոնի հնարավորությունները կապված երեխաներին տրամադրվող ամենօրյա սննդի, լողանալու և հիգիենայի պահպանության հետ: Քննարկվել են նաև համագործակցության ուղղություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր