211652_close_icon
views-count2759 դիտում article-date 15:14 11-11-2017

Արգավանդի խճուղում լայնածավալ ծառատունկ է կատարվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանին ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ: Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Ծառատունկի ընթացքում գերազանցապես տնկվել են ակացիա, սոսի և հացենի տեսակի ծառեր: Բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր