1865 դիտում
10:32 12-12-2014
Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է. Արա Աբրահամյան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ գործարարները ՌԴ-ում խնդիրներ ունեն, բայց վիճակը դեռ ծայրահեղ չէ։ Նա անդրադարձել է մի քանի այլ խնդիրների։
Նրա խոսքերով՝ այսօր փոփոխություններ կան, իհարկե, պատժամիջոցներ են: Բիզնեսի վրա ազդում է, բայց այդ աստիճանի վատ՝ նման բան չկա։ Ինձ թվում է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց փող հավաքելու էլ մենք բոլորս արդեն կամավոր ինչ պետք է անում ենք, էլ փող հավաքելու համարյա կարիք չի զգացվում։ Բոլորս տեսնում ենք, ասենք, եթե պետք է մի որևէ պրոյեկտ իրականացնել, ինքներս ենք վերցնում, ամեն ինչ ինքնակամ անում, արդեն սովորել ենք։
Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է: Իհարկե, անկում կա, իհարկե, դա ոչ միայն մեր այստեղի հայերի վրա է անդրադառնում, այլ նաև Հայաստանի, բայց այնպիսի վիճակ չէ, կարող ենք նստել-լացել, Կիկոսի մահը սարքել, այդպիսի բան այսօր չկա:
Ես լավատես եմ, դրական եմ նայում, ես չգիտեմ՝ կարող է լինի, թե ոչ, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Ես գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, իհարկե, խնդիրներ կառաջանան: Դա աքսիոմա է, դա պարզ երևում է. եթե նավթի գինն իջնում է, գազի գինը իջնում է, եթե գազը չեն կարողանում վաճառել Եվրոպային… հիմա մենք, որպեսզի նոր շուկա գտնենք, ամեն ինչին ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի: Պետք է մի քիչ հասկանանք՝ ինչ է կատարվում, ճիշտ պլանավորենք մեր գործերը, որ չբերի բանկրոտի, անուղղելի դրության, բիզնեսը կորցնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կարող է լինել մյուս տարի, բայց ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ պրոբլեմը կարճատև է»-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
12:16 20-04-2024
Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտաքուստ է դելիմիտացիա ու դեմարկացիա հիշեցնում․ Տիգրան Աբրահամյան
1942 դիտում
10:51 04-10-2019
ՍԴ նախագահի հետևից ընկնելը հիմքեր է ստեղծելու հետագա ճգնաժամերի համար․ «Առավոտ»
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»