211652_close_icon
views-count26745 դիտում article-date 10:54 24-10-2016

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են 51-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. տեղի ունեցածը սպանություն է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/ 4 հասցեում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված hասցեում հայտնաբերել են 51-ամյա Վաղարշակ Ասլանյանի դին։ Արդեն հաջորդ օրը քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Շենգավիթի ոստիկանները և քննիչները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում պարզվում է, որ Վ. Ասլանյանին ծեծելով սպանել է մշտական բնակության վայր չունեցող, 45-ամյա Նորայր Ավագյանը, ում կալանավորելու միջնորդությամբ Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնում Շենգավիթի վարչական շրջանի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչը դատարանի կողմից բավարարվեց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր