Սարգիս Գոքորյանը ընթերցասերների դատին կհանձնի «Չորս կյանք» գիրքը. այն հատկապես կհետաքրքրի երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սարգիս Գոքորյանը ընթերցասերների դատին կհանձնի «Չորս կյանք» գիրքը, որը հատկապես կհետաքրքրի երիտասարդներին:
Գրքի վերաբերյալ կարծիք է հայտնել դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը: Նա մասնավորապես նշել է.
«Տառապանքի, նվիրվածության ու ինքնազոհության ապրումներով լի պատմությունը սիրո յուրատեսակ ձոներգ է:
Գիրքը երիտասարդ հեղինակի երախայրիքը լինելով, գրված է զգացմունքային ներշնչանքով և պատումնաշարի արագընթաց հաջորդականությամբ:
Հետաքրքրությամբ կընթերցեն հատկապես երիտասարդները»: