12141 դիտում
19:15 08-11-2017
Գլենդել քաղաքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2 հրշեջ մեքենա է նվիրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան շարունակում է համալրվել նոր գույքով:
Վերջերս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հանդիպման ընթացքում քննարկվել էր Գլենդել քաղաքի կողմից, որպես նվիրատվություն, ՀՀ ԱԻ նախարարությանը 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ հատկացնելու հարցը:
Արդեն այսօր՝ նոյեմբերի 8-ին խոստացված ավտոմեքենաները և գույքը հանձնվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
ՓԾ հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով:
ՀՀ ԱԻ նախարարությունը և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի միջև համագործակցությունը նոր մեկնարկ է ստացել՝ խորացնելով արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
17:20 26-03-2014
Կալիֆորնիայի Մոնտեբլո քաղաքի հրշեջ ծառայությունը Արցախին հրշեջ մեքենա է նվիրել
1341 դիտում
22:28 06-05-2020
ԱՄՆ դեսպանատունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ
Այս բաժնից
952 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
829 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
727 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին