Լևանդովսկին խարդախության զոհ է դարձել
«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խարդախության զոհ է դարձել:
29-ամյա ֆուտբոլիստը որոշել է օգնել հիվանդ լեհ երեխային, որի մոտ իբր աչքի քաղցկեղ է եղել:
Լևանդովսկին միջոցներ հավաքող հիմնադրամին փոխանցել է 23 561 եվրո:
Պարզվել է, որ դա եղել է կեղծ աճուրդ և գումարները յուրացրել է խարդախ մի քաղաքացի, որն արդեն հայտարարել է, թե բոլոր գումարները կվերադարձնի: Լեհական դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել: