Մալիում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա. կան զոհեր
Ահաբեկիչները զինված հարձակում են գործել Մալիի հյուսիս-արևելքում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի բազայի վրա:
Reuters-ի փոխանցմամբ՝ խաղաղապահների ու հարձակվողների միջև փոխհրաձգությունը շարունակվում է: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 խաղաղապահ: Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին:
Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև փետրվարի 5-ին: Անհայտ զինված անձինք այդ անգամ հարձակվել էին Մալիիի Տիմբուկտու շրջանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա: