Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հակասեր ՀՀ-ՌԴ հարաբերություններին, չէր նախաստորագրվի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հակասեր հայ- ռուսական հարաբերություններին կամ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանը, այն չէր նախաստորագրվի, ինչպես 2013 թվականին, երբ կողմերը որոշակի համաձայնության եկան փոփոխել ստորագրվելիք համաձայնագրի բովանդակությունը մասամբ, քանի որ այն հակասում էր ձևավորվելիք միությանը՝ ԵՏՄ-ին, քանի որ խորը առևտրատնտեսական համագործակցություն էր ենթադրում ԵՄ-ի հետ»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի օրակարգի մասին:
Նա այն կարծիքին է, որ փոփոխված համաձայնագրի բովանդակությունն արդեն իսկ քննարկված է ռուսական կողմի հետ, հետևաբար չի կարող խոչընդոտել երկկողմ հարաբերություններին, այսինքն՝ համաձայնագրում բավականին նվազեցված է անվտանգության և տնտեսության բաժինը, որը բավականին ցայտուն տեսք ուներ ԱՀ-ում: Նա ուշադրություն է հրավիրել նաև այն մթնոլորտի վրա, որն այսօր կա ՌԴ-ԵՄ հարաբերություններում: Ըստ նրա՝ սա պակաս կարևոր հանգամանք չէ, քանի որ ՌԴ-ԵՄ լարվածությունն անդրադառնում է նաև այս կողմերի և երրորդ երկրների հարաբերությունների վրա, ինչպես 2013թ.»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]