211652_close_icon
views-count2968 դիտում article-date 11:09 11-03-2017

Ով էլ հաղթի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված համաձայնագիրը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին և կարող են հանգեցնել տարաբնույթ հետևանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի։ Բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Նա տեղեկացրել է, որ հայաստանյան ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նախկինում, և, թեև ոչ կատարյալ, դրանք կազմակերպված են եղել՝ ըստ կանոնների, և, ընդհանուր առմամբ, հավուր պատշաճի։ Ուստի եվրոպացի պատգամավորը լիահույս է, որ հայաստանյան գալիք ընտրությունները չափանիշերն էլ ավելի կբարձրացնեն։ «Սա շատ կարևոր հանգրվան է երկրի համար, երբ սահմանադրական կարգավորումները կսկսեն գործել նոր խորհրդարանի ձևավորումից հետո։ Ընտրություններին՝ որպես Եվրոպական խորհրդարանի փոքրիկ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, կլինեմ Երևանում»,- ասել է Չարնեցկին։ Վերջինս նշել է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության «խաղադաշտում»։ Բայց, նրա խոսքով, թվում է՝ ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր