2383 դիտում
09:12 11-03-2014
Ո՞վ է իրականում խոչընդոտում հայ-իրանական հարաբերություններին․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` գնահատելով արևմտյան պետությունների եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը:
Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա այցը Հայաստան, և անկախ Արևմուտք-Իրան հարաբերություններից` հարևան Իրանը, միևնույն է, կշարունակի զգալ Հայաստանի կարիքը:
Սակայն Հայաստանը, ըստ քաղաքագետի, պետք է մեծ աշխատանք կատարի` այդ պոտենցիալն իրական օգուտների վերածելու համար:
«Այստեղ հետաքրքրականն այն է, որ այլևս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան: Այսինքն` մինչև ժնևյան բանակցությունները, Հայաստանի դիվանագիտության մարտահրավերն Իրանի հարցով ամերիկացիներին չհիասթափեցնելն էր, բայց հիմա, երբ Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է հաստատել Իրանի հետ, Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է»,- նշել է քաղաքագետը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2919 դիտում
23:55 23-05-2021
Շրջանակներ կան, որ ուզում են հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնել. Փույա Հոսեյնի
Այս բաժնից
559 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ