Կարատեի աշխարհի առաջնությունից հայ փոքրիկները վերադառնում են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 3-5 Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում տեղի ունեցավ WFF (World Fudokan Federation) կարատեի աշխարհի առաջնությունը:
Հայաստանից մեկնել էին Հայաստանի Ֆուդոկան կարատեի ազգային ֆեդերացիայի 3 մարզիկներ՝ Ջոն Երեմյանը (12տ), Դավիթ Ենոքյանը (8տ) և Գագիկ Օհանյաըն (6տ), գլխավոր մարզչի՝ Արծրուն Օհանյանի գլխավորությամբ:
Առաջնությանը մասնակցում էին մոտ 50 երկրների առաջատար մարզիկներ:
Մրցումները բաշխված էին ըստ տարիքային խմբերի՝ փոքրեր, պատանիներ, մեծահասակներ:
Հայկական թիմի ամենակրտսեր մասնակիցը՝ Գագիկ Օհանյանը, անհատական կատա և անհատական կիհոն մրցաձևերում արժանացավ մեկական ոսկե մեդալի, Ջոն Երեմյանը և Դավիթ Ենոքյանը անհատական կիհոն մրցաձևում արժանացան մեկական բրոնզե մեդալի: Այսպիսով մեր փոքրիկ մարզիկները գրանցեցին գերազանց արդյունք՝ 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ: