Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել УAЗ Патриот մակնիշի ավտոմեքենան
Նոյեմբերի 6-ին, ժամը 07:59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Տառերի պուրակից դեպի Բյուրականի անտառ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «УAЗ Патриот» մակնիշի 60 VV 808 պետհամարանիշով ավտոմեքենան: