Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 27-ի. կան բազմաթիվ անհետ կորածներ
Վիետնամում մոլեգնող «Դեմրի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22 բնակիչ անհետ կորած է համարվում:
Նշվում է նաև, որ ավելի քան 40 հազար տուն ավերվել է հորդառատ անձրևների և քամու հետևանքով, որի արագությունը կազմել է 130կմ/ժ:
Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին: