Հանրապետության 69 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Այսօր` նոյեմբերի 5-ին ՀՀ 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը: