Ժոզե Մոուրինյո. Մնացել էի զարմացած, երբ ինձ զանգեց Մատիչի գործակալը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է իմացել «Չելսիից» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին ձեռք բերելու հնարավորության մասին:
«Ես մնացել էի զարմացած, երբ Մատիչի գործակալը զանգահարեց ինձ ու հարցրեց, թե կցանկանա՞մ գնել Մատիչին:
Շատ էի զարմացել, բայց ես լավ եմ ճանաչում այդ գործակալին: Սովորաբար նա շատ շիտակ ու օբյեկտիվ մարդ է, ժամանակը դատարկ չի վատնում, չի ձգտում մարդկանց հետաքրքրվել իր հաճախորդներով, որպեսզի նրանց վիճակը ակումբներում բարելավի:
Սովորաբար նա շատ ուղղամիտ է, այդ իսկ պատճառով, երբ նա ինձ ասաց. «դու կարող ես նրան ստանալ, եթե ցանկանում ես», ես՝ իհարկե, դա ցանկացա», ասել է Մոուրինյոն:


