211652_close_icon
views-count5062 դիտում article-date 18:50 03-11-2017

Կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում

Նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին զանգ է ստացվել հարազատներից, որ կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում: *** Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկություն է ստացվել նաև, որ քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով ինտերնետ կապի միջոցով փոխանցել է իր գեոլոկացիոն կոորդինատները (ըստ կոորդինատների վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում): Նշված հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ. քաղաքացին չի հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր