Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սարերում կորած քաղաքացին գտնվել է
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին քաղաքացի Ալեկսանդր Տարանենկոյից ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն և համապատասխանաբար հրշեջ-փրկարարական ջոկատ:
Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը՝ ճոպանուղու անվտանգության աշխատակիցները գտել են 28-ամյա Ա. Տ.-ին:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]