Նալբանդյան–Մամեդյարով հանդիպում նախատեսված է, բայց չեմ կարող ասել, թե երբ. Շավարշ Քոչարյան
«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ադրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հնարավոր հանդիպման մասին լուրերին:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: