Մոսկվայում տեղի կունենա Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով եռակողմ հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության արտգործերի նախարարի հրավերով ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպմանը քննրակվելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն անռչվող հարցեր։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: