Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը չի կայացել
Երկխոսությունը շատ կարևոր է բանակցային գործընթացում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ափսոսանք է հայտնել, որ դեկտեմբերի 4-5-ը շվեյցարական Բազել քաղաքում անցկացված ԵԱՀԿ արտգործնախարարների 21-րդ նստարջանում հնարավոր չեղավ կազմակերպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Twitter-ի իր էջում Ուորլիքը գրառել է. «Մենք ցավում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չհանդիպեցին ԵԱՀԿ նիստի շրջանակներում: Երկխոսությունը շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում»: