11223 դիտում
14:17 03-11-2017
ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են Բաթումիի նավահանգիստ
ՆԱՏՕ-ի մշտական ականազերծման խմբի̩ ռումինական Regele Ferdinand և թուրքական դրոշով ՆԱՏՕ-ի ծովային խմբի նավերը ժամանել են վրացական Բաթումի քաղաքի նավահանգիստ: Օրվա ընթացքում պասվում է դաշինքի ևս երկու նավերի ժամանումը, հայտնում է [url=https://ria.ru/world/20171103/1508131495.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին:
«Օրվա ընթացքում սպասվում է ՆԱՏՕ-ի ևս երկու նավերի ժամանում: Պատվիրակությունը գլխավորելու է ՆԱՏՕ-ի միավորված ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Էրվի Բրեժոնը: Փոխծովակալին և ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունելու է ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին և Վրաստանում Բուլղարիայի դեսպանատունը»,- ասված է նախարարության հայտարարությունում:
Նավերը մնալու են Բաթումիում մինչև նոյեմբերի 6-ը և մասնակցելու են Վրաստանի կողմից կազմակերպված տարբեր համատեղ վարժանքների և ցուցադրական զորավարժությունների: Այդ միջոցառումների նպատակն է Վրաստանի, դաշինքի և գործընկեր երկրների ծովային ուժերի փոխգործակցության և համատեղելիության մեծացումը:
Պատվիրակության անդամները նաև այցելելու են ծովային կառավարման համատեղ կենտրոն:
Այցի արդյունքներով կայանալու է կողմերի համատեղ մամուլի ասուլիս:
Նշվում է, որ դա Վրաստան ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի̩ (SNMCMG2) նավերի երրորդ այցն է:
Նմանատիպ նյութեր
4091 դիտում
15:54 12-02-2016
ՆԱՏՕ-ի 4 նավեր մտել են Բաթումիի նավահանգիստ
3915 դիտում
20:25 24-07-2017
ՆԱՏՕ-ի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ
2450 դիտում
21:00 23-07-2018
ՆԱՏՕ-ի նավերի խումբը մտել է Օդեսայի նավահանգիստ
Այս բաժնից
1267 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1084 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1507 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է