Ի՞նչ կանեն Հայաստան ներկրված 105 կգ հերոինը, որի 1 կգ-ը 15.000 դոլար է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Հայաստան մեծ քանակությամբ հերոին ներկրելու հերթական փորձն է արվել, որը, սակայն, բացահայտվել է: Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 105 կգ հերոին տեսակի թմրանյութ:
Առայժմ պարզ չէ՝ հերոինը նախատեսված էր այստեղ վաճառել, թե Հայաստանը, այնուամենայնիվ, օգտագործվում է որպես տարանցիկ երկիր՝ թմրաբիզնեսով զբաղվող անձանց համար. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ:
Նկատենք, որ միջազգային շուկայում 1 կգ հերոինի գինը սկսվում է 15 հազար դոլարից: Հետաքրքիր է՝ այս անգամ հայտնաբերված թմրանյութն ի՞նչ ճակատագրի կարժանանա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: