Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Նոյեմբերի 1-ին, ժամը 17:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի թիվ 24/4 շենքից ծեփեր են պոկվում և թափվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքը երեսպատված է սալիկներով, ընկած սալիկներ չկան: 1-ին հարկի հատվածում առկա են թուլացած սալիկներ, որոնք տվյալ պահին ընկնելու վտանգ չեն ներկայացնում:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: