Սեքս, ֆանտաստիկա, սարսափելի կերպարներ. Արմեն Դալլաքյանն իր նոր՝ «Ինչի համար» ֆիլմի բացահայտումներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXKLUSIVElife.com
[url=http://www.exklusivelife.com/2017/10/21-02.html]EXKLUSIVElife.com[/url]-ը ներկա է գտնվել մի ֆիլմի ստեղծման պատմությանը, որը նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ։
Նոր «Ինչի համար» ֆիլմի մասին մանրամասներ փորձել ենք պարզել ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանից:
-«Նախ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Անկեղծ ասած, չեմ ուզում փակագծերը բացեմ, մենակ կավելացնեմ, որ հայկական ֆիլմարտադրության մեջ կլինի նմանը չունեցող առաջին հայկական միստիկ ֆանտաստիկա և հուսով եմ, որ կսիրվի հանդիսատեսի կողմից և կլինի «Ինչի համար» ֆիլմի շարունակությունը:
[b]-Ինչո՞վ է պայմանավորված այս ֆիլմի սցենարի ընտրությունը։
[/b]
-Ասեմ, քանի որ հայկական ֆիլմարտադրության մեջ չկա ֆանտաստիկա, որոշեցի, որ պետք է գրեմ նման տարբերվող, բացառիկ սցենար։ Սցենարը գրվել է 2003 թվականին, բայց նկարահանվեց այս տարի։ Շատ չեմ սպասեցնի իմ սիրելի հանդիսատեսին. նոյեմբերի մեկից բոլորը կիմանան գովազդներով:
[b]-Որտե՞ղ են տեղի ունեցել ֆիլմի նկարահանումները և քանի՞ օր են տևել դրանք։
[/b]
-Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզում, տևել է գրեթե 25 օր:
[b]-Կխնդրեմ՝ խոսեք նաև դերասանական կազմի մասին։
[/b]
-Ի սկզբանե իմ միակ ցանկությունը այն է եղել, որ չլինեն ճանաչված դերասաններ, լինեն այն մարդիկ, ովքեր իրենց չեն տեսել ֆիլմերում:
[b]-Արմեն, ֆիլմում նաև կան բաց տեսարաններ, ինչպե՞ս եք դա ներկայացրել, արդյո՞ք ֆիլմը դիտողները «չեն ամաչի» և գեղեցիկ ներկայացված ֆիլմի մաս կտեսնեն։
[/b]
-Այո, ֆիլմում կան բաց տեսարաններ, համապատասխան սցենարին, ու նշել եմ ու ևս մեկ անգամ ասում եմ՝ ֆիլմը լինելու է 18+, մնացած մանրամասները կդիտեք, երբ կլինի մեծ էկրաններին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.exklusivelife.com/2017/10/21-02.html]կայքում[/url]։