211652_close_icon
views-count3234 դիտում article-date 09:58 29-10-2016

Ախր նման շենքերը Երևանի բնակիչների համար կերպարներ են, որ չի կարելի փոշիացնել. Հաղթանակ Շահումյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առաջին տպարանի» շենքի պայթեցման թեման ամենաքննարկվողներից մեկն է։ Ոմանք արդարացնում են քայլը, ոմանք էլ համարում, որ այդպիսով հողին հավասարեցվեց Հին Երևանի հերթական մասնիկը։ Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը երկրորդ տեսակետի կողմնակիցներից է։ «Երևանի կերպարի աղավաղումը մեր բոլորի վիշտն ու ցավն է դարձել։ Ես ծնվել ու մեծացել եմ այդ թաղերում։ Երբ երեխա էինք, տպարանի մոտով մի ուրիշ տեսակ ակնածանքով էինք անցնում, որովհետև այն մեզ համար գիտությունների ակադեմիայի նման նշանակություն ուներ։ Ախր նման շենքերը Երևանի բնակիչների համար կերպարներ են, որ չի կարելի փոշիացնել։ Էդքան էլիտար շենքեր, որ կառուցել են, ու մեջներն էլ մարդ չկա, ի՞նչ են շահել։ Կամ որ մի հյուրանոց էլ ավելի սարքեցին, դրանով ո՞ւմ են զարմացնելու, պետք է վերջ դնել այս ամենին...»,– «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց արվեստագետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր