211652_close_icon
views-count4578 դիտում article-date 19:56 31-10-2017

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (Կլոր սեղան) հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը: Խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջոցառումը վարում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը և Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Համաժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո ողջույնի և բացման խոսք հղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանվը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը և Երևանի Կապույտ Մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը: «Կրոնների և մշակույթների դերը խաղաղության և համագործակցության հաստատման գործընթացում» թեմայի վերաբերյալ ելույթներ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապեության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեցին Հայաստանի և հարևանների միջև հարաբերությունների զարգացման տեսլականի մասին: Տարածաշրջանային բազմազանության մարտահրավերների և հնարավորությունների մասին իրենց տեսլականը երկայացրեցին Թուրքիայից ժամանած մարդաբան Ադնան Չելիքը, Լրագրող Սերդար Քորուջուն, Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար, քաղաքագետ Յանա Ամելինան, Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, նույն բուհի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը: Համաժողովի ավարտին ընդունված կոմյունիկեում մասնակիցները կարևոր համարեցին խաղաղությանը և կայունությանը խանգարող այլ սպառնալիքների պայմաններում փոխըմբռնման, հանդուրժողականության, փոխզիջումների և կարևորությունը: Ըստ մասնակիցների՝ հակամարտությունների և փակ սահմանների ցավալի իրողությունների կարգավորման գործում խաղաղ բանակցություններին և կառուցողական երկխոսությանը բանական այլընտրանք չկա: Նրանք համոզմունք հայտնեցին՝ պաշտոնական մակարդակով վարվող բարձրաստիճան բանակցություններին զուգընթաց մեծ կարևորություն ունեն նաև տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների, հասարակական, միջկրոնական և միջմշակութային շփումները, երկխոսության հարթակների հաստատումն ու հզորացումը: Մասնակիցները նաև համոզմունք հայտնեցին, որ միջկրոնական կապերը և համագործակցությունը հզոր գործոն կարող են հանդիսանալ տարածաշրջանի ժողովուրդների միջև գործնական համագործակցության հաստատման համար և նպաստել հանդուրժողականության տարածմանը: Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի միջև բազմադարյա բարեկամական և գործընկերային հարաբերությունների ավանդույթը բարձր գնահատելով՝ մասնակիցները հույս հայտնեցին, որ ապագայում կհարթվեն և կկարգավորվեն նաև հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև կհաստատվեն առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով ներդրում ունենալ երկխոսության և խաղաղության հաստատման պատվաբեր գործում, ինչը կթուլացնի առկա միջազգային լարվածությունը և զգայուն իրավիճակը և կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը: ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր