ԵՄ-ում սկանդալ է հասունանում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությունը: ԵՄ անդամ Իսպանիայի և կիրակի օրն անկախացած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է:
Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազն երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը: Հայաստանը փորձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]