«Բարսելոնա»-ում սկանդալ է հասունանում
Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, «Բարսելոնա»-ի մի շարք խաղացողների դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից:
Նրանց խոսքերով, իսպանացի մարզիչը չի կարողացել թիմին ինչպես հարկն է տրամադրել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալ»-ի հետ կայանալիք արտագնա մրցավեճին: Դժգոհ մնացած խաղացողները նշել են, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել, թե ինչ խաղային համակարգով պետք է հանդես գան մրցակցի դեմ: Թիմի առաջատարներից մեկը հայտնել է, որ Լուիս Էնրիկեն աշխատանքից դուրս չի շփվում խաղացողների հետ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրում «Բարսելոնա»-ն երկու անընդմեջ պարտություն է կրել: 9-րդ տուրում կատալոնացիները 1:3 պարտվեցին «Ռեալ»-ին, իսկ 10-րդ տուրում սեփական հարկի տակ 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեցին «Սելտա»-ից: Ներկայումս «Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 22 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: