Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 43 շենքի հոսանքազրկման հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից։